Դեկտեմբերի 23-ին, րոպեների տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ «որովայնի առաջնային պատի թափանցող-կտրած-ծակած վերք» և «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 14-ամյա երկու պատանիներ։
Մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.30-ի սահմաններում Այնթապ գյուղի դպրոցներից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակահարել էր հիվանդանոց տեղափոխվածներին:
Բացատրական աշխատանքի արդյունքում 15-ամյա դպրոցականը ներկայացել է բաժին և հայտնել, որ արարքը կատարել է ինքը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: