Վանաձորում հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Նոր իրավական հանգամանքների ի հայտ գալու հետևանքով Վարչական դատարանն արգելել է համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով Վանաձորի ավագանու նիստ անցկացնել։
Ավագանու ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։ Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց:
Վարդինե Գրիգորյան (ՀՔԱՎ ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող) - Վանաձորի ավագանու ընտրություններից հետո մենք ունեցանք մի իրավիճակ, որտեղ չնշանակվեցին ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրություններ, որովհետև կար վարչական դատարան ներկայացված բողոքը, իսկ հիմա ներկայացվել է, փաստորեն, Վերաքննիչ։
Բուն կալանավորման փաստով չի կարող համարվել, որ նրա լիազորությունները կամ հետագա իրավունքները կարող են խոչընդոտվել, բայց պետք է հիշել, որ թե՛ ավագանու անդամը և թե՛ համայնքի ղեկավարը չունեն անձեռնմխելիություն, և եթե նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվի, չի կարող լինել համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ։