ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում անդրադարձել է հաջորդ տարվանից ջրի սակագնի բարձրացման հարցին:
Փաշինյանն ընդգծեց, որ սոցիալապես անապահով և խոցելի խավերի համար ջրի գինը չի փոխվի:
«Մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող իրավապայմանագրային համակարգում և արձանագրել ենք, որ, այո, մենք կարող ենք պահել, որ մինչև 2024-ը ջրի գինը չբարձրանա, բայց 2024-ին այնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա»,- ասաց վարչապետը:
Նա նաև ընդգծեց. «Նախկինում ձևավորված որոշակի պարամետրեր կային, որ հետագայում վերլուծեցինք ու հասկացանք, որ եթե հիմա այս լուծմանը չգնանք, 2024-ին այնքան կբարձրանա, որ ֆորմալ առումով դե յուրե մենք կմնանք դրա շրջանակում, բայց դե ֆակտո կստացվի, որ մինչև 2024 չի բարձրացել, բայց 2024-ից հետո մի բան էլ կրկնակի է բարձրանում»: