Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը՝ առանց Դոնեցկի ու Լուգանսկի մասնակցության Դոնբասի հարցով համաուկրաինական հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին, չեն համապատասխանում մինսկյան պայմանավորվածություններին: Սա երկերեսանիություն է՝ ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը РИА Новости-ի հետ հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ չի բացառում Դոնբասի հարցով համաուկրաինական հանրաքվեի անցկացումը։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել է, որ Կիևի նպատակը Դոնբասում պարզ է՝ խաղաղություն ուժի միջոցով։
Պոլիշչուկը հիշեցրել է Ուկրաինայի իշխանությունների պարտավորությունը՝ ուղիղ երկխոսություն վարել Դոնեցկի և Լուգանսկի հետ՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակի որոշման, սահմանադրական բարեփոխումների և ՏԻՄ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ, ինչն ամրագրված է Մինսկի համաձայնագրերում։