Տարբեր արձագանքներեն ստացվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հրամանին, որով ընդլայնվել է այն կանանց մասնագիտությունների ցանկը, որոնք կընդգրկվեն զինվորական հաշվառման ցուցակներում՝ գրում է ТАСС-ը։ ՊՆ հրամանի համաձայն՝ կոմիսարիատները կգրանցեն կանանց՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակն ու տարիքը (18-ից 60 տարեկան):
Ըստ ռազմական փորձագետ Օլեգ Ստարիկովի՝ հրամանը, որը պարտավորեցնում է կանանց զինվորական ծառայության գրանցվել մինչև 2022 թվականի վերջը, մեծ անհարմարություններ կառաջացնի և, բավականաբար, խնդրահարույց կլինի։
«Իսկապես, խուճապ կսկսվի: Երկրում կիսով չափ կրճատվել են զինկոմիսարիատները, այդ թվում՝ մարզային։ Հիմա, երբ համաճարակ է, չկան ռազմաբժշկական հանձնաժողովներ, և հայտնի չէ, թե ովքեր են ստուգելու նրանց առողջական վիճակը: Մարդկանց կեսը երկրորդ անգամ կվարակվի Covid-ով, նույնիսկ եթե պատվաստված լինի: Շատ զինկոմիսարիատներում չկա բավարար անձնակազմ և տեխնիկա, ամենուրեք հերթեր են գոյանալու»,- հավելել է Ստարիկովը։
Փորձագետի կարծիքով՝ կանանց զորակոչելով տղամարդկանց պակասը լրացնելու՝ իշխանությունների ցանկությունը «չի հանգեցնի երկրի պաշտպանունակության մեծացմանը»։
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն ասել է, որ մոտ երկու տարի կպահանջվի կանանց զինվորական հաշվառման անցնելու համար։ Իսկ խորհրդարանական «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունն այս հրամանն անվանել է «պաշտպանության և անվտանգության պաշտոնյաների մանկամիտ և միամիտ գաղափար», որը կոչված է «ուռճացնելու թղթային պաշտպանունակությունը»։