Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03:19-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 36 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ այրվում է «Գինետուն» ռեստորանը:
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության հրշեջ փրկարարական մասի երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, լիամարվել՝ ժամը 05:06-ին:
Հրդեհի հետևանքով տուժած չկա:
Նախնական տվյալների համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքի Հովհաննես Թումանյան 36 հասցեում ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնվ.1976 թ.) պատկանող «Գինետուն» ռեստորանի երկու սենյականոց շինությունը և ներսում գտնվող գույքը:
Հաղորդագրությունը փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ներին, ինչպես նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: