Հալէպի ազատագրման հինգերորդ տարենշումը միացնելով Ամանորի տօնին՝ Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը Հալէպի կեդրոնական հրապարակներէն մէկուն մէջ տօնածառի լուսաւորման հանդիսութիւն կատարեց՝ Ալեք Քէօշկէրեանը, որ Պէյրութէն հիւրաբար կը գտնուէր Հալէպ, կարևորութիւն ընծայեց միջոցառման վայրին:
Ալեք Քյոշկերյան (Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ) - Այսօր հատուկ Պէյրութէն եկայ, որպէսզի մասնակցիմ տօնածառի բացման: Այս հրապարակի խորհրդանշական կարևոր յատկութիւնը այն է, որ մէկ կողմը մզկիթ է իսկ միւս կողմը եկեղեցի և Հալէպի ամենագեղեցիկ գաթետրալներէն մէկն է, սա շատ խորհրդանշական երևոյթ է: Կ՛ուզեմ այստեղէն մեր հայրենաբնակ հայրենակիցները տեսնեն և իմանան, որ Սուրիոյ մէջ ապրող մեր համայնքը ամուր է, կը գոյատևեէ իր արաբ եղբայրներուն հետ կողք կողքի: Ասի օրինակ մըն է, որ պէտք է ծառայէ ամբողջ աշխարհին, կրօնքներու, ազգերու համագոյութիւնը և գոյակցելու այս գեղեցիկ երևոյթը»:
Ալեք Քէօշկէրեանը անդրադառնալով Սուրիոյ ապրած տասնամեայ պատերազմին՝ կաղանդի ծառի զարդարումը Սուրիոյ յաղթանակի նշման առնչեց:
Ալեք Քյոշկերյան - Ասիկա յաղթանակ մըն է Սուրիոյ ժողովուրդին, մեր հայրենաբնակ ժողովուրդը շատ լաւ գիտէ, որ Սուրիան կ՛ենթարկուէր մեծ արշաւանքի մը և կը փորձուէր այս երկիրը տապալուէր, սակայն այս երկրի բոլոր կրօններու, բոլոր ազգութիւններու և բաղադրիչներու ջանքերով և միահամուռ պայքարով կրցաւ յաղթել և այսօր այս տօնածառը այդ յաղթանակի, այդ միասնականութեան խորհրդանիշներէն մէկն է»:
Հալէպի ապրած ծառայողական բնագաւառի ծանր պայմաններուն մէջ տօնական նման մթնոլորտ ստեղծելովª կազմակերպողները փորձեցին ժպիտ գծագրել տեղացիներու դէմքերուն:
Վիկի Գալուստյան («Նոր սերունդ» մշակութային միության վարչության անդամ) - Բոլորս Հալէպի մէջ դժուար պայմաններու մէջ կ՛ապրինք: Ինչպէս որ մենք ծառը պիտի լուսաւորենք, այնպէս ալ լուսաւորուի Սուրիոյ շրջանը և Հալէպը ետ դառնայ առաջուայ եր նորմալ կեանքը ամէն ասպարէզներուն մէջ:
Միջոցառման ներկայ էին համայնքներու կրօնական ներկայացուցիչներ, երեսփոխաններ, Հալէպի նահանգային խորհուրդի անդամներ և հայ ու արաբ հոծ բազմութիւն:
Ավետիս ԽոշաՖջյան (ՍԴՀԿ Սիրիայի հյուսիսային շրջանի ղեկավար մարմնի ատենապետ) - Կը տօնենք Հալէպի հինգերորդ յաղթութիւնը, կը շնորհաւորենք Հալէպի հայութիւնը, բոլոր աշխարհի հայութիւնը՝ մաղթելով խաղաղ տարիներ, մեր Հայաստանի և Արցախի ազատութիւն և յաղթանակ: Կը շնորհաւորենք Հալէպէն մինչև Երևան բոլոր մեր երևանցիները, Արցախի զօրքը:
Տօնածառի լոյսերն ու հրավառութիւնը դիտողները կը խնդրէին, որ խաղաղութիւնն ու բարօրութիւնը Հալէպի մէջ մնայուն ներկայութիւն ունենան: