Նախորդ տարվա նոյեմբերյան ներքաղաքական իրադարձությունից, էմոցիոնալ փուլից հետո իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլորը չէ, որ այդպես են կարծում: Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել է, երկու օր առաջ էլ խոսում էինք, ասեց, որ ինքը մնում է իր տեսակետին, որ կառավարման համակարգը պետք է փոխվի, բայց ես մնում եմ այն տեսակետին, որ պետք է չփոխվի:
Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո երկրում մեկ ամիս ռազմական հեղաշրջման իրավիճակ էր, ռազմական դրության պայմաններում երկրի ղեկավարը չէր կարողանում արագ կադրային փոփոխություն անել: Իհարկե, Սահմանադրական դատարանը իր որոշումներով ամեն ինչ դրեց իր տեղը, բայց գուցե Սահմանադրության մեջ կան խնդիրներ, որոնք զուտ կանոնակարգային առումով պետք է լուծենք: Եվ դրա համար առաջարկել ենք, որ լինի քաղաքական խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով, որ քաղաքական մարմինը խնդիրները բարձրաձայնի, իսկ մասնագետները գան և այդ խնդիրների վերաբերյալ իրենց մասնագիտական գնահատականները տան»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ դատական համակարգի հետ կապված ևս խնդիրներ կան:
«Հանրության մի մասը կասկածում է, որ դատական համակարգը ծառայում է իշխանություններին, մի մասը՝ որ՝ ընդդիմությանը: Վեթինգի թեման կա և շարունակական է»,- հավելեց վարչապետը: