Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մեդալներ է հանձնել 44-օրյա պատերազմում իր հրամանատարությամբ թշնամու դեմ մարտնչած կամավորականներին։
Շնորհավորելով ազատամարտիկներին՝ մարզպետը երախտագիտություն է հայտնել հայրենիքի համար օրհասական պահին նրա պաշտպանության գործին կամավորագրվելու և հերոսական կռիվ մղելու համար։
Ռազմիկ Պետրոսյանն ընդգծել է, որ մեդալները յուրատեսակ գնահատանք են այն մեծ գործի համար, որը նվիրումով ու բարձր գիտակցումով են կատարել իր ջոկատի քաջերը։
Ազատամարտիկները, իրենց հերթին, նշել են, որ պատիվ է Ռազմիկ Պետրոսյանի ջոկատում կռվելն ու նրա մարտական ընկերը լինելը։