«Հայաստան» հիմնադրամը սահմանամերձ Բաղանիս գյուղում շարունակում է ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները:
Աղբյուրների ցամաքելու պատճառով երկար տարիներ է, ինչ գյուղը կանգնած է ջրամատակարարման խնդրի առաջ: Այսուհետ գյուղի բնակիչները մշտական ջուր կունենան թե՛ խմելու, և թե՛ կենցաղային կարիքները հոգալու համար: