Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը դավաճանության հոդվածով գործ է հարուցել «Ժողովրդի ծառա» կուսակցությունից հեռացված պատգամավոր Եվգենի Շևչենկոյի դեմ, որը հայտնի է Բելառուս կատարած այցերով՝ գրում է Interfax-ը։
«Քանի որ կա տեղեկատվության արտահոսք, պետք է տեղեկացնեմ, որ անվտանգության ծառայությունն իսկապես գործ է հարուցել իմ դեմ՝ դավաճանության հոդվածով: Այժմ ես Մեդվեդչուկի և Պորոշենկոյի հետ նույն ցուցակում եմ: Զվարճալի ընկերություն է, չէ՞: Ինձ մեղադրում են Ուկրաինայում «ռուսական աշխարհ» ստեղծելու համար»,- գրել է Շևչենկոն ֆեյսբուքյան իր էջում։
Պատգամավորը համոզված է, որ Ուկրաինայի ներկա իշխանությունը այս կերպ շարունակում է պայքարը քաղաքական ասպարեզում պոտենցիալ մրցակիցների դեմ։