ԱՄՆ ծովային հետևակի կորպուսն անցած շաբաթ հեռացրել է 66 ծովային հետևակայինի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար: Հեռացված ծովայինների թիվը հասել է 169-ի՝ հայտնում է ABC News-ը:
«Մարդկանց շրջանում հիվանդության տարածման արագությունը մեծացնում է վտանգը մեր ծովային հետևակայինների և ծովային հետևակի առաքելության համար»,- ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:
Ծովային հետևակի կորպուսը մերժել է նաև կրոնական հիմքով պատվաստումներից ազատման բոլոր խնդրանքները:
Ծովային հետևակայինների պատվաստումների մակարդակը ամենացածրն է ԱՄՆ-ի զինվորականների շրջանում: Ռազմածովային, ռազմաօդային ուժերում և բանակում զինվորականների 98 տոկոսն ստացել է առնվազն մեկ պատվաստանյութ: