Դեկտեմբերի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1976 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը՝ արձանագրելով, որ կորոնավիրուսի դեպքերի նվազման ֆոնին՝ մահվան թվերը չեն նվազում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3076 մարդ, մահացել է 78 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 920 617, այստեղից ապաքինվել է 876 254 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 367:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43 029 փորձարկում, այդ թվում 24 654-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 375-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 4.59% է, վերջին 14 օրվանը՝ 6.26%, վերջին 7 օրվանը՝ 5.64%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 441 614 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 456 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5195 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 980 անձ: