Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի բոլոր մասնակիցները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետաքրքրված են Վրաստանի մասնակցության հարցում: Թբիլիսիի համար դուռը միշտ բաց է՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է դեկտեմբերի 10-ին հարթակի առաջին նիստին Վրաստանի մասնակցությանը, ինչպես գիտեք, բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, միաձայն հետաքրքրություն են հայտնել այդ ձևաչափին Թբիլիսիի ներգրավմանը և համաձայնել են, որ Վրաստանի համար դուռը միշտ բաց է»,- նշել Է Զախարովան:
Ինչ վերաբերում է տվյալ ձևաչափով հաջորդ հանդիպմանը, Զախարովան ընդգծել է, որ անցկացման վայրի և օրակարգի հետ կապված հարցերը համաձայնեցվում են մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունների միջոցով՝ կոնսենսուսի հիման վրա: