Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն՝ խոսելով Ստամբուլ-Երևան թռիչքների վերսկսման մասին, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ «Պեգասուս» ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել թռիչքներին: Ըստ թուրք նախարարի՝ երկկողմ չվերթերը կսկսվեն առաջիկա օրերին: