Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի՝ «ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը:
Այն, ըստ ՍԴ-ի՝ հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին՝ նկատի առնելով, որ ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի լիազորություններից:
ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնել հրապարակման պահից։ Բարձր դատարան էին դիմել ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ վիճարկելով նախարարի՝ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին հրամանի սահմանադրականությունը։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան