Շնորհակալություն եմ հայտնում Վալերի Պեկրեսին և Բրունո Ռետայոյին Արցախ կատարած այցի համար և ցանկանում եմ ողջունել նրանց համոզմունքները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն:
«Սա համընդհանուր գործ է, պայքար մեր քաղաքակրթության համար։ Կիսում եմ նրանց հույզերը այն հայերի նկատմամբ, որոնք զոհվել են Ադրբեջանի դեմ պատերազմում»,- հավելել է նա: