Սահմանադրական դատարանի որոշմանն արձագանքել է առողջապահության նախարարությունը՝ շեշտելով, որ սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը՝ ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից:
Հակասահմանադրական է ճանաչվել միայն հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:
Առողջապահության նախարարության պնդմամբ՝ հրամանը ճանաչվել է սահմանադրական, և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։