Կառավարությունը Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ որոշում է ընդունել: Որոշումը պայմանավորված է շինարարության և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ:
Առաջարկվում է 1,979,770,100.0 դրամ հատկացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն իրականացնող կապալառուին կանխավճար տրամադրելու համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Նախատեսվում է նաև պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ զորացրել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: