ԱՄՆ-ի իշխանությունները հրապարակավ չեն նշում վերջնաժամկետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման համար, սակայն այդ թեման քննարկում են փակ ձևաչափով: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Իսրայել կատարած այցի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
Նա հավելել է, որ մի քանի շաբաթ անց համաձայնագիրը վերականգնելու հնարավորություն կարող է այլևս չլինել:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն դեկտեմբերի 27-ին: