Եվրահանձնաժողովը Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման ընթացակարգ է սկսել եվրոպական իրավունքի գերակայության սկզբունքի խախտման համար, հայտնում է Euronews-ը:
Հոկտեմբերին Լեհաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ ԵՄ պայմանագրի որոշ դրույթներ անհամատեղելի են երկրի Սահմանադրության հետ։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ Լեհաստանի արդարադատության համակարգի՝ Միությունից անկախության մասին խոսք լինել չի կարող: Նշվում է, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանն այլևս չի համապատասխանում «անկախ և անկողմնակալ դատարանի չափորոշիչներին»:
Վարշավային երկու ամիս է տրվել օրենքի գերակայության խնդրին լուծում տալու համար, այլապես Եվրահանձնաժողովը պատասխան գործողություններ կկիրառի, ընդհուպ մինչև պատժամիջոցների սահմանում։