Ավտոմատացման ու մոնիթորինգի 60 միլիոնից ավելի առաջադրանք է մշակում հայ նորարարների ստեղծած օնլայն հարթակ Hexomatic-ը: Այն կարող է նույնիսկ ստուգել օնլայն կյանքում որ կայքերն են հարմար, օրինակ՝ չտեսնող, չլսող մարդկանց համար: Այսպես 70-ից ավելի ավտոմատացում է ստուգում:
Hexomatic-ն առաջին ավտոմատացման հարթակն է, որտեղ օգտատերը կարող է առանց ծրագրավորման գիտելիքների արհեստական բանականությամբ, առանց օգնականների ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնել: 30 հազարից ավելի ակտիվ օգտատեր ունեցող ավտոմատացման օնլայն գործիքները միայն այս տարի վերլուծել են մեկ միլիարդից ավելի տվյալ. ավելի քան 95 միլիոնում խնդիր գտել, տեղեկացրել։ Հայկական տեխնոկրատների թիմը նաև ներդրումներ է ներգրավել, դարձել Գուգլի գործընկերը:
Ավտոմատացման հայկական հարթակը կարող է նաև մի քանի լեզվով թարգմանություն միաժամանակ ստուգել, հաշված րոպեներում, տեքստը դարձնել ձայնագրություն և հակառակը: Ամեն շաբաթ ավտոմատացման համակարգը նաև թարմացնում են: Հասանելի, արագ գործող, հեշտ գտնվող, այցելուի աչքին ճիշտ երևացող, մաքուր կոդերով ու անվտանգ կայքեր ստեղծելու վեց գործողություն չափում են ոչ թե մետրով, այլ հեքսոմետրով: