ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է 2024 թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր առաջադրման մասին:
Նրա խոսքով՝ դա առաջին հերթին կախված կլինի առողջական վիճակից. եթե այն լինի նույն մակարդակին, ինչ հիմա է, ապա Բայդենը կմասնակցի ընտրություններին:
Բայդենը պատասխանել է նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր առաջադրմանը և ընտրություններում գործող նախագահի մրցակիցը լինելու վերաբերյալ հարցին:
«Ինչո՞ւ չմրցել Դոնալդ Թրամփի հետ։ Դա կբարձրացնի ընտրություններին իմ մասնակցության հնարավորությունները»,- նշել է ԱՄՆ 79-ամյա նախագահը։