Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Նրան բողոքի նոտա է հանձնվել Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցի կապակցությամբ:
Լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Պեկրեսին և նրա հետ այցելած Ֆրանսիայի մյուս քաղաքացիներին ընդգրկել է տխրահռչակ սև ցուցակում: