Կառավարությունը 200000 դեղաչափ Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացրեց 1,2 միլիարդ դրամ: Մինչև տարեվերջ այն կներկրվի Հայաստան:
«Հաջորդիվ նաև նվիրատվության խոստումներ ունենք, ակնկալում ենք, որ բացի այս 200000 դեղաչափից, կունենանք նաև նվեր խմբաքանակներ»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ կառավարությունը պետք է մաքսիմալ խթանի պատվաստումների գործընթացը:
«Սա շատ կարևոր է, որ հետագա ալիքները շոշափելի ազդեցություն չունենան հանրային կյանքի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: