Ընդհանուր առմամբ մենք դրական արձագանքներ ենք ստանում Արևմուտքից: Այդ մասին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արևմուտքի հետ լարվածությանը և դրա հնարավոր հանգուցալուծմանը:
«Ամերիկացի մեր գործընկերները քննարկումներ սկսելու պատրաստակամություն են հայտնում: Դրանք կսկսվեն հաջորդ տարվա հենց սկզբին՝ Ժնևում: Կողմերն արդեն նշանակել են իրենց ներկայացուցիչներին»,- ասել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կզարգանա բանակցային ճանապարհով: