Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ դեկտեմբերի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2164 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3767 մարդ, մահացել է 68 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 918641 դեպք, որից 873178-ը ապաքինվել են: Մահացածների ընդհանուր թիվը 13289:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43437 հետազոտություն, այդ թվում՝ 25020-ը հակամարմինների արագ թեստով, 18417-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 4.98% է, վերջին 14 օրվանը՝ 6.43%, վերջին 7 օրվանը՝ 5.94%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 428 334 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12351 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5327 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում է 1009 անձ: