Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, օրենք է ընդունել երկրում մահապատժի վերացման հարցով օրենսդրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Փոփոխություններն առաջարկում են բացառել մահապատիժը Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներից, տեղեկացնում են երկրի խորհրդարանից:
«Մահապատժի ամբողջական վերացումը Ղազախստանի Հանրապետությունում կնպաստի ընդունված միջազգային իրավական պարտավորությունների հետ ազգային օրենսդրության ներդաշնակեցմանն ու մարդու իրավունքների ապահովմանը և բարձրագույն սահմանադրական արժեքի՝ կյանքի իրավունքի երաշխավորմանը»,- պարզաբանել են Սենատի համապատասխան հանձնաժողովում:
Ղազախստանի քրեական օրենսգրքում ամենածանր պատիժն այսուհետ կլինի ցմահ ազատազրկումը։