Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Հայաստանում պատվաստումների ցուցանիշները:
«Ընդհանուր առմամբ մենք իրականացրել ենք 1 միլիոն 591809 պատվաստում, 920650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը ստացել է 670710 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ խթանիչ դեղաչափեր ևս քաղաքացիները ստանում են:
«Արդեն ունենք մոտ 500 քաղաքացի, որ ստացել է երրորդ դեղաչափը»,- ասաց Ավանեսյանը:
Հետագա ալիքները նվազ կորուստներով հաղթահարելու համար նախարարը կոչ արեց պատվաստվել: