ԱՄՆ-ի փորձերը՝ օգտագործելու անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հետ երկխոսությունը որպես քող՝ շարունակելու Ուկրաինայի ռազմական յուրացումը, անխուսափելիորեն կհանգեցնեն իրավիճակի վատթարացման, և դրա ամբողջ պատասխանատվությունը կլինի ԱՄՆ-ինն ու ՆԱՏՕ-ինը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է արագ պայմանավորվածությունների հասնել։ Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը որպես բանակցությունների նախապայման Ռուսաստանից պահանջի «սեփական տարածքում իրականացնել այս կամ այն միջոցառումները, որոնք «դուր կգան» Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ի մյուս մայրաքաղաքներին», կամ «Կիևի թելադրանքով այլ նախապայմաններ առաջ քաշի», ապա կողմերին չի հաջողվի համաձայնության հասնել:
Ռյաբկովը նշել է, որ նման դեպքում Ռուսաստանը ևս կարող է նախապայմաններ դնել: