Լավ նշան է, որ Ռուսաստանի հետ կա դիվանագիտական քննարկումների և փոխգործակցության բաց գիծ. մենք ակնկալում ենք, որ դա շարունակական կլինի։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Եվրոպայում լարվածության պատասխանատուն ամերիկյան կողմն է, և որ Արևմուտքի ճնշումների դեպքում Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի:
«Ինչ վերաբերում է նախագահ Պուտինի հայտարարություններին, կցանկանամ նշել, որ նա ունի իր լսարանը։ Ես չեմ կարծում, որ դա Միացյալ Նահանգներն է կամ այստեղ բնակվող մարդիկ»,- ասել է Սակին:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական միություն է, և ԱՄՆ-ը, ինչպես և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունեն։