ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 204 մլն դրամ՝ ներքոնշյալ 13 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Ն․ Սասնաշեն համայնքի խմելու ջրագծի մասնակի վերանորոգում, Անտառուտ համայնքի համայնքային կենտրոնի կառուցում, Կարբի համայնքի փողոցների արտաքին լուսավորության աշխատանքների իրականացում, Արագածոտն համայնքի մանկապարտեզի տարածքի բարեկարգում, Վերին Բազմաբերդ համայնքի մշակույթի տան տանիքին 12.6 կվտ դրվածքային հզորությամբ արևային կայանի կառուցման աշխատանքներ, Աշտարակ համայնքի փողոցների ԲԲՇ-ների բակերի ասֆալտապատում, քայքայված հատվածների փոխարինում, Մաստարա համայնքի 6-րդ փող 2-րդ փակուղու, 5-րդ փող․ 3-րդ նրբ․, 14-րդ փող 1-ին նրբ․, 12-րդ փող․, 4-րդ փող 1-ին նրբ լուսավորության ցանցի աշխատանքներ, Արագածոտն համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Արտաշավան համայնքի համայնքապետարանի շենքի տանիքի վերանորոգում և ծածկի փոխարինում, Կաթնաղբյուր համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում, Աղձք համայնքում մանկական խաղահրապարակի կառուցում, Նոր Եդեսիա համայնքի ջրամատակարարման արտաքին համակարգի վերակառուցում, Դաշտադեմ գյուղի նոր լուսավորության ցանցի կառուցում։