Դեկտեմբերի 22-ին N զորամասի հրամանատարությունն ստուգել է մարտական հենակետերում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների կեցության պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, ցուցումներ տվել ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: