«Հունվարի 1-ից աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրումը օտարերկրացիներին առավել կդյուրանա։ Վարչարարությունը կիրականացվի օնլայն հարթակի միջոցով՝ workpermit.am, որտեղ գործատուն, օտարերկրացին և պետական մարմինները կաշխատեն մեկ օնլայն հարթակի մեջ»,- ասում է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ վարչարարությունը կդյուրանա երկու ուղություններով. առաջինը վարչարարության դյուրացումն է, նաև հարթակը հնարավորություն կտա ժամանակ խնայել:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: