Բուդապեշտը չի փոխի իր միգրացիոն քաղաքականությունը՝ չնայած Եվրոպական դատարանի որոշմանը, ըստ որի, հունգարական որոշ օրենքներ հակասում են ԵՄ նորմերին, հայտարարել է երկրի վարչապետը։
Բուդապեշտը վկայակոչել է երկրի Սահմանադրական դատարանի որոշումը, որը ճանաչել է ազգային իրավունքի գերակայությունն այն կետերի նկատմամբ, որոնք անվանում է «ԵՄ անկատար նորմեր առանձին ոլորտներում», գրում է Euronews-ը:
«Մենք որոշել ենք ոչինչ չձեռնարկել մեր սահմանները պաշտպանելու համար, կպահպանենք գործողությունների այն հերթականությունը, որոնք ներկայացրել ենք ավելի վաղ: Եթե նույնիսկ Եվրոպական դատարանը մեզ հանձնարարի փոփոխություններ կատարել, մենք դա չենք անի, ոչ մեկին ներս չենք թողնի»,- ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ավելի վաղ Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանը անընդունելի էր ճանաչել 2018 թվականի հունգարական օրենքը, որն արգելում է Հունգարիայում ապաստան տրամադրել այն միգրանտներին, որոնց երկրներում նրանց կյանքին ու ազատությանը վտանգ չի սպառնում: Նույն օրենքը ենթադրում է նաև քրեական հետապնդում անօրինական ներգաղթյալներին օգնելու համար։
Բուդապեշտի և ԵՄ-ի վեճը միգրանտների հարցի շուրջ երկար է ընթանում։ 2016 թվականից Հունգարիան հրաժարվում է փախստականներ ընդունել Եվրամիության սահմանած քվոտաներով՝ չնայած Բրյուսելի կողմից գործարկված պատժամիջոցներին։