Սիրիայի տարածքում տեղակայված ռուսական զորախումբը այդ երկրում խաղաղության պահպանման երաշխավորն է, այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղում ՌԴ Զինված ուժերի անձնակազմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ապահովում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար, նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել։ Ռուսական զորախումբը նախկինի պես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավորն է»,- ասել է նախարարը ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հասարակական խորհրդի լիագումար նիստում:
Նա հայտնել է, որ Սիրիայում տարեսկզբից ռուս զինծառայողներն անցկացրել են 348 հումանիտար ակցիա, բաժանել ավելի քան 650 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ: