Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը։ Օրակարգում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է: Մինչ օրակարգին անցնելը Մարությանը հայտնեց, որ ավագանու 2 անդամ լիազորություններից հրաժարվելու դիմում են ներկայացրել:
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին»,- ասաց Մարությանը: