Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալներն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ՝ Չայկովսկու փողոցից բերման ենթարկելով մի քանի երիտասարդի։
Նրանցից երկուսի խուզարկությամբ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Զննվեց նաև վայրը, որտեղից նրանք բերման էին ենթարկվել։ Հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ և կաթուցիչներ։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդին մեթամֆետամինն իրացրել էր օտարերկրացի 53-ամյա տղամարդը։
Դեկտեմբերի 16-ին զննվեց նրա բնակության վայրը։ Հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ։ 53-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին։ Նա կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։