Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ X5», «Օպել» և «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը՝ 65-ամյա Հրանտ Մարտիրոսյանը, ուղևորներ՝ 62-ամյա Գեղեցիկ Գրիգորյանը և 61-ամյա Աշոտ Անտոնյանը, մահացել են, իսկ «ԲՄՎ X5»-ի վարորդը, 2 ուղևորները և «Օպելի» մի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: