ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 22-ին դիտարկել են Ավան և Նոր Նորք վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։
Հայտնաբերված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։