Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցակիցների նկատմամբ առավելության են հասել և չեմպիոնի կոչմանն արժանացել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և գերծանրքաշային Հովհաննես Մաղաքյանը:
Հայաստանի առաջնության եզրափակիչ գոտեմարտերին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: