ԱՄՆ արդարադատության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ չի ստիպի դաշնային բանտարկյալներին, որոնց տուն են ուղարկել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, վերադառնալ բանտ արտակարգ դրության չեղարկումից հետո, գրում է Reuters-ը:
«Տնային կալանքի տակ գտնվող հազարավոր մարդիկ վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, գտել են վճարովի աշխատանք և հետևել կանոններին»,- ասված է գլխավոր դատախազ Գարլանդի հայտարարության մեջ:
Այսպիսով, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ընդունված հրամանագիրը՝ COVID-19-ի պատճառով առողջապահական արտակարգ դրության ավարտից հետո տնային կալանքի ենթարկված բոլոր բանտարկյալներին բանտ վերադարձնելու մասին, չեղյալ է հայտարարվել։
2020 թվականի մարտին ընդունված օրենքը Արդարադատության նախարարությանը թույլ տվեց հազարավոր դաշնային բանտարկյալների տեղափոխել տնային կալանքի՝ մեղմելու կորոնավիրուսի ազդեցությունը բանտային համակարգի վրա: