Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) դեկտեմբերի 22-ից զանգվածային հացադուլ կսկսի։ Այդ որոշման մասին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին հայտնել է ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան՝ գրում է Aliq.ge-ն։
Կուսակցության ղեկավարի խոսքով՝ հացադուլը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլին ազատ չի արձակվել։
«Մենք նոր պայքարի մեջ ենք մտնում՝ Միխեիլ Սաակաշվիլիին ազատելու համար, և այսօրվանից հայտարարում ենք բողոքի զանգվածային հացադուլ»,- ասել է Մելիան։
Ըստ Մելիայի՝ կայացրել են ծանր, սակայն սահմանադրորեն թույլատրելի որոշում և կիրառում են ոչ բռնի մեթոդ։
Կուսակցության նախագահը նշել է նաև, որ չի կարող որևէ մեկին կոչ անել միանալ զանգվածային հացադուլին, սակայն ընդգծել է, որ ինչքան շատ մարդ լինի, Սաակաշվիլին այնքան շուտ ազատ կարձակվի։