Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են՝ Ասկերան քաղաքում շարունակվում են Նելսոն Ստեփանյան փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։
Կատարվել են հողային աշխատանքներ, իրականացվել ասֆալտի հին ծածկի հեռացում, մայթերի վնասված եզրաքարերի փոխարինում։ Այժմ ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները։ Փողոցի երկարությունը շուրջ 1 կմ է։