Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել սահմանին գազի գինը 2022 թվականին, սակայն 2 հարց կա, որի շուրջ պետք է վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ առաջինը «Գազպրոմին» պատկանող 5-րդ էներգաբլոկի շահագործման ռեժիմի հարցն է, երկրորդը՝ գազի կալորիականությունը հաշվարկի մեջ ներառելու։
Փոխվարչապետի պնդմամբ՝ այս հարցերը դեռ համաձայնեցման փուլում են։