Դեկտեմբերի 19-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք գյուղերում, Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։