Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-17:00-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի շարժական պատվաստումային կետ։ Ակս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: