ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն կունենա բավական ներկայանալի աշխատակազմ՝ Թուրքիայի հետ տարբեր հարցերի շուրջ բանակցելու համար. հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:
Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է նաև դեկտեմբերի 18-ին ՀՀ ինքնիշխան տարածք անցած և ձերբակալված երկու ադրբեջանցիներին, որոնց մարդասիրական նկատառումներով, ՌԴ միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանական կողմին:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Սա առաջին անգամ է, որ ինքնիշխան տարածք մտած զինվորներին գերեվարել են, դա նաև զսպող մեխանիզմ կարող է լինել: