Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի կողմից ադրբեջանցի երկու զինծառայողների փոխանցումը։
«Ողջունում ենք երեկ Հայաստանի կողմից ադրբեջանցի երկու զինծառայողի փոխանցումը։ Դա կարևոր մարդասիրական ժեստ է, որն ամրապնդում է վստահությունը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: