Փարիզում զինված տղամարդը պատանդ է վերցրել երկու կնոջ՝ հայտնում է BFM TV-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նա կանանց պահում է Ֆրանսիայի մայրաքաղաքի 12-րդ թաղամասում։ Նրա մոտ սառը զենք կա: Անհայտ անձը պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտիի հետ։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողը հոգեկան խնդիրներ ունի։